44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, ովքեր առավոտից հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի մոտ, պատրաստվում են ներս մտնել և անձամբ հանդիպել ղեկավարության հետ։
Քիչ առաջ ԲԴԽ-ից ոստիկանության միջոցով ծնողներին առաջարկեցին 5 հոգանոց խումբ կազմել և ներս մտնել, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներ, սակայն ծնողները չհամաձայնեցին այդ պայմանին։ Նրանք նշեցին, որ եթե Գլխավոր դատախազն իջել է հանդիպել իրենց հետ, ԲԴԽ ղեկավարն ինչու չպետք է իջնի։ «Եթե չեն վախենում, ինչու չեն իջնում։ Ես դա համարում եմ վախկոտություն»,- ասաց Կարին Տոնոյանը։