Սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու»,- ասաց Վարդանյանը: