Զոհված զինծառայողների ծնողները կրկին Բարձրագույն դատական խորհուրդ են գնացել և հանդիպել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Ասօր Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգել է։ Իսկ մինչ այն հետաձգելու որոշում կայացնելը դռնփակ ռեժիմով անցկացվող նիստը տևել է 30 րոպե։ Զոհվածների ծնողները նիստից հետո էլ գնացել են ԲԴԽ իրենց բողոքը հայտնելու, գրում է «Sputnik Արմենիա»—ն։
Ծնողներից Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ջհանգիրյանն ասել է հեռախոսազրույց է ունեցել դատավորի հետ, որն ասել է չի հասցրել քննել ծնողներին հուզող միջնորդությունը։ «Դատավորն ասել է, որ չի հասցրել քննել նիստերը դռնբաց անցկացնելու միջնորդությունը։ Բայց այդ ինչպե՞ս է, որ նման քրգործին, որտեղ մի քանի հազար զոհի մասին է խոսքը, ընդամենը 30 րոպե ժամանակ է տրամադրում։ Ուղղակի ծաղրում են ծնողներին և մարզերից եկողներին 30 րոպեի համար բերում են նիստի»,–ասաց Տոնոյանը։
Նա տեղեկացրեց նաև՝ Ջհանգիրյանը խոստացել է, որ նիստերն այսուհետ երկար կտևեն և հաջորդ նիստին անմիջապես դռնբաց անցկացվելու հարցը կքննարկվի։