Չորեքշաբթի, 19 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

2020 թվականի խորը անկումից հետո Հայաստանի տնտեսությունը 2021-ին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով․ ԿԲ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2020 թվականի խորը անկումից հետո Հայաստանի տնտեսությունը 2021-ին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության ներկայացմանը:

«2020 թվականի խորը անկումից հետո ՀՀ տնտեսությունը 2021-ին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5,7 տոկոս մակարդակ: Աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին պահանջարկի վերականգնմամբ, նաև որոշակի ներքին պահանջարկի աճի գործոններ են ի հայտ եկել: Ներքին աճը պայմանավորված է մասնավոր հատվածի սպառման աճով, որին նպաստել են անցյալ տարվա ընթացքում կուտակված խնայողությունների բարձր մակարդակը և արտերկրից ներհոսող դրամական փոխանցումների աճը»,- ասաց Երիցյանը:

Նա նկատեց՝ տարեվերջին թե´ ներմուծման, թե´ արտահանման աճն արտահայտվել է երկնիշ թվերով:

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց նաև, որ վարչարարության բարելավման և հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում հարկային եկամուտների գծով արձանագրվել է 14,6 տոկոս աճ: Հարկային եկամուտները ՀՆԱ-ում ավելացել են ընդամենը 0,3 տոկոսով, նախատեսվածը շատ ավելի շատ է եղել:

«2021-ի պետբյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 5,8 տոկոսով՝ պայմանավորված մասամբ ընթացիկ ծախսերի աճով, մինչդեռ կապիտալ ծախսերի գծով արձանագրվել է 4,1 տոկոս նվազում: Ծախսերի անվանական աճն ուղեկցվել է ՀՆԱ-ում տեսակարար կշռի 1,9 տոկոսային կետով նվազման: Կատարողականը բարձր է եղել, այդուհանդերձ, ծրագրի նկատմամբ ավելի ցածր է եղել, զգալիորեն զիջել է կառավարության ծրագրով տարվա համար նպատակադրված թիրախը»,- ասաց Երիցյանը:

ԿԲ-ն շեշտադրում է երկարաժամկետ ներուժային աճի համար ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված պետական ծախսային ռազմավարության հրամայականը: Խոսքը վերաբերում է տնտեսական աճի ներուժի բարելավմանը, որով հնարավոր կլինի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնել 60 տոկոսից ավելի ցածր:

«2021-ի հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի և դրամավարկային քաղաքականության արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը: Մի կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականությունը կարևորել է համավարակի և Արցախյան պատերազմի բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակականությունը, մյուս կողմից՝ պարտքի բեռի նվազման ճանապարհով նախապայմաններ ստեղծել հարկաբյուջետային միջնաժամկետ կայունության ապահովման համար: Այդուհանդերձ, ստեղծված տնտեսական իրավիճակում 2021-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները որոշ չափով շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված ծրագրերից: Այս համատեքստում ԿԲ-ն կարևորում է տարվա ընթացքում հարկաբյուջետային հակացիկլիկ քաղաքականության որդեգրումը, սակայն շեշտադրում է տնտեսության երկարաժամկետ կայուն զարգացման համար պետական ծախսային ռազմավարության ճշգրտման անհրաժեշտությունը»,- ասաց Երիցյանը:

Միևնույն ժամանակ, ԿԲ-ն ընդգծում է հարկային բարեփոխումների և բյուջետային կարգավորումների բարելավման շարունակականության ապահովումը, ինչպես նաև կառավարության նպատակադրած թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img