Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հայտարարեց, որ մայիս ամսին ոստիկանության բոլոր ծառայողները պարգևավճար են ստացել, որը մոտ 2,5 միլիարդ դրամ է կազմել:
«Ոչ մի արտառոց կամ աննախադեպ բան չի եղել։ Դեռ 2014 թվականից սկսած Կառավարության որոշումով ոստիկանության ծառայողները պարգևատրվում են։ Տարիներ են եղել երեք անգամ պարգևատրվել են։ Օրինակ 2018 թվականին երեք անգամ ոստիկանությունը պարգևատրվել է՝ երկու անգամ ապրիլ ամսին, մեկ անգամ թավշյա հեղափոխությունից հետո։ Նման պարգևատրումներ եղել են և՛ 2019 և՛ 2020 և՛ 2021 թվականներին»,- ասաց փոխոստիկանապետը։
Նրա խոսքով՝ ոստիկանի միջին աշխատավարձը պարգևավճարների հետ միասին կազմում է մոտ 215 հազար դրամ։ Ապրիլ ամսին պարգևավճարներ նախատեսված չեն, հավելեց փոխոստիկանապետը։