Շաբաթ, 18 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Կառավարությունը 2021 թվականի ընթացքում տնտեսավարողներին է վերադարձրել 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գումար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կառավարությունը 2021 թվականի ընթացքում տնտեսավարողներին է վերադարձրել 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գումար՝ 2017-ի 60 մլրդ դրամի համեմատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Մենք հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ, երբ ՀՆԱ-ի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Մենք միջնաժամկետում ունենք խնդիր՝ այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու նաև հարկային դրույթները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը դրել ենք և պետք է փորձենք լուծել»,-ասաց Փաշինյանը:

2021-ի ընթացքում 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գումարի է վերադարձվել տնտեսավարողներին: Վարչապետը պարզաբանեց՝ արտահանման պարագայում ԱԱՀ-ն վերադարձվում է տնտեսավարողներին:

«ԱԱՀ-ի առանձնահատկություններից ելնելով՝ ներքին շրջանառության ընթացքում նաև գոյանում են դեբետային գումարներ: Եվ 2021-ի ընթացքում 146 մլրդ դրամ մենք վերադարձրել ենք տնտեսավարողին: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, 2017-ի նկատմամբ 140 տոկոսով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ 2021-ի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որևէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Փաշինյան ընդգծեց՝ սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով պարտքի խնդիրն ընդհանրապես լուծել են:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել տնտեսավարողներին: Այդ գումարից մոտ 50 մլրդ դրամը հուսահատ գումար էր: «Երբ 2017-ին ընդունվել էր հարկային նոր օրենսգիրքը, կառավարությունն ասել էլ էր, որ նախկինում ունեցած պարտքերը դնում են մի կողմ և դրան չեն անդրադառնալու: 2019-ին, երբ մենք արդեն բյուջեի եկամուտները գերակատարում էինք, որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, հուսահատ պարտք էր, որ վերադարձրեցինք տնտեսավարողին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն անկեղծացավ՝ դա կարող էին չանել, բայց համարեցին, որ պետության հեղինակությունը ամենակարևորն է, չի կարող այնպես լինել, որ պետությունը գումար վերցնի ինչ-որ մեկից և չվերադարձնի: Այդ ժամանակ պետությունը նախատեսել էր 56 մլրդ դրամ պետք վերադարձնել, բայց փաստացի վերադարձրել է 42 մլրդ դրամ, որովհետև շատ ընկերություններ լուծարվել են: Նա նշեց, որ հիմա գործնականում ՀՀ-ում 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա: Իսկ եթե կա ԱԱՀ-ի դեբետի պարտք, նշանակում է, որ տնտեսավարողը դեռ չի հասցրել դիմում տալ, որ 1 ամսվա ընթացքում ստանա:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img