ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ կանխիկի կրճատման մասին օրենքի գործելուց հետո հնարավոր չի լինի այլևս կանխիկով բնակարան կամ ավտոմեքենա գնել, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով։
«Հուլիսի 1-ից շրջանառության մեջ կմտնի կանխիկի կրճատման մասին օրենքը։ Լուրջ սահմանափակումներ ենք իրականացնում։ Հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, օրինակ՝ բնակարանի առուվաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել կամ հնարավոր է լինելու, պարզապես հետագայում վիճարկելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու։ Սա իր հերթին բերելու է լրացուցիչ էֆեկտների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։