ՀՀ պետական պարտքը 2021թ–ի տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ (9 մլրդ 226 մլն դոլար): Այս մասին այսօր ԱԺ-ում 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախորդ տարվա հիմնական տնտեսական ցուցանիշները։
«Արտաքին պարտքը 2 տրլն 972 մլրդ է, ներքին պարտքը 1 տրլն 237 մլրդ դրամ»,– ասաց նախարարը։ Խաչատրյանը հայտնեց, որ 2020թ–ի համեմատ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով։