«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել են Արցախի ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»: