Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է, դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել։ Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։
Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։