2021 թվականի հունիսի ընտրությունները հանգուցալուծել են քաղաքական ճգնաժամը և կարծում եմ՝ փողոցային պրոցեսները իշխանափոխության չհանգեցնող պրոցեսներ են։ Այդ վստահությունն ունեմ քաղաքացիների հետ շփումից և նրանց տեսակետները լսելուց։ Այս մասին 24news.am-ի եթերում հայտարարեց Արմավիրի քաղաքապետ, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը։
«2018 թվականի հասարակական պահանջը լրիվ այլ էր, երկրում հեղափոխական էներգիա կար, մարդիկ տասնամյակներ չէին կարողացել ընտրություններով ձևավորել իրենց ուզած իշխանությունը, հիմա, փառք աստծո, երկու ընտրություն ՔՊ-ն կազմակերպել է ու ժողովուրդը ձևավորել է իր իշխանությունը, որի հետ պատրաստվում է աշխատել առաջիկա 5 տարին։ Երկրի ղեկավարությունը կամ կառավարությունը հրաժարական չի տալիս փողոցում հավաքված մի քանի հազար քաղաքացիների պահանջով»,- ասաց Դավիթ Խուդաթյանը։