Շաբաթ, 9 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը մնում է բաց. Արարատ Միրզոյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի՝ Երևանում տեղի ունեցած նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը առաջիկա երեք տարիների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց հյուրընկալող երկրի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ:

«Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ընթացիկ տարում մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս: Նեղ կազմով, այնուհետև ընդլայնված ձևաչափով տեղի ունեցած նիստերի ընթացքում մենք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ քննարկել ենք իրադրության զարգացման միտումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում և դրանց ազդեցությունը մեր պետությունների անվտանգության վրա: Մենք շոշափել ենք նաև ճգնաժամային արձագանքի մեխանիզմների կատարելագործման հարցը, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է: Հունվար ամսին կազմակերպությունը ճիշտ ժամանակին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, բայց մինչ օրս բաց է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը, որը սկսվել է 2021 թ. մայիսին: Մենք նաև քննարկել ենք այն պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով 2021 թ. սեպտեմբերին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում, և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները», — հայտնեց Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախաձեռնողական համագործակցությանը՝ ուղղված անդամ պետությունների միջև փոխգործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքականության համաձայնեցման զարգացմանը և կազմակերպության դերի ակտիվացմանը միջազգային ասպարեզում:

ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը անցկացնել կրկին Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img