«Դժբախտ պատահարը»՝ սպանության փորձ. ոստիկանության նոր տեսանյութը՝ Դեբեդն ընկած 2-ամյա երեխայի մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին մոր կողմից Դեբեդ գետը նետված փոքրիկ Արևիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ առկա էին որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: 2-ամյա Արևը օրեր առաջ դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից և տեղափոխվել ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) խնամքի կենտրոն: