Հայաստանում դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ տարբեր ոլորտների արտահանողներ իրենց դժգոհությունն են հայտնում դրամի արժևորման կապակցությամբ, քանի որ տուժում են:
«Հայաստանում դրամի փոխարժեքը ազատ լողացող է և դա համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը: Մենք այս պահի դրությամբ ՀՆԱ-ի ցուցանիշը վերանայել ենք ու աճը սահմանել ենք 4.9 տոկոս՝ պայմանավորված հիմնականում արտաքին պահանջարկով: Այդ նույն արտաքին պահանջարկը Հայաստանի տնտեսությունում նպաստեց դրամի որոշակի արժևորմանը, ինչը նաև թույլ տվեց որոշակիորեն չարձագանքել ընդլայնվող գնաճային միջավայրին ու տոկոսադրույքը թողնել անփոփոխ»։