ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, տելեգրամյան իր ալիքում գրառում է արել՝ առաջարկելով շարունակել պայքարը հանուն անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի և Արցախի։
«Տարբերակ 1. Անել հետևություններ, սթափ գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, շարունակել պայքարը հանուն անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի և Արցախի:
Տարբերակ 2. Հուսահատվել և դարդ անել վրանների համար, մեղավորներ փնտրել…
Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին», — գրել է Լևոն Քոչարյանը։