Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու առթիվ:

Խոսելով իրաքահայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք է հայտնել, որ, աջակից ունենալով հոգևոր դասին, կենտրոնական վարչությանը, հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
Իրաքահայոց թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Մելքոն Մելքոնյանն Իրաքի հավատավոր հայորդիների անունից ուրախություն է հայտնել թեմակալ առաջնորդի ընտրության առիթով՝ ընդգծելով, որ Հայր Օշականն իր նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը։

Զրույցի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` հավաստիացնելով, որ իր ողջ ուժերն ու կարողությունները կներդնի և կծառայեցնի ի պայծառություն Իրաքի հայոց թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո զորակցությունն է մաղթել Օշական վարդապետին իր առաջնորդական առաքելության մեջ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img