«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է ընդունել գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական արժեքներով համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այն առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը», — ասել է նա։