ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)։
Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:
Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան:
Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել:Կհանդիպենք ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում»։