Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշմանը.
«Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։ Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն։ Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միևնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։
Հայաստան՝ առանց Նիկոլ։ Հայաստան՝ Նիկոլից հետո»,-գրել է նա: