Արևմուտքը ոչ մի շանս չունի Կալինինգրադը Ռուսաստանից անջատելու փորձերում: Այդ մասին հայտարարել Է մարզի ղեկավար Անտոն Ալիխանովը:
«Կարծում եմ, որ հաջողությունների ոչ մի լուրջ շանս առաջիկա տարիներին նրանք իսկապես չունեն»,-Ալիխանովը հայտարարել Է «Սոլովյով Live»-ի եթերում: Լիտվայի երկաթուղիներն ավելի վաղ Կալինինգրադի երկաթուղուն ծանուցել Էին հունիսի 18-ից մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին, որոնք հայտնվել Էին ԵՄ-ի պատժամիջոցների ներքո:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Մոսկվայում քննարկվում են կոնկրետ միջոցներ՝ ի պատասխան Լիտվայի կողմից ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների՝ դեպի Կալինինգրադ երկաթուղային տարանցման արգելքի։