Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Այդ մասին-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այցերի ընթացքում Հ. Սարգսյանը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: