Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Լուսանկարներ, տեսանյութ․ Սատար կանգնենք Արցախցի մեր հայրենակիցներին այս օրհասական պահին․ տեղի ունեցավ ուխտագնացություն դեպի Արցախ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ազատագրական շարժումը «Զարթոնք» ազգային- քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ հուլիսի 1-3-ը եռօրյա ուխտագնացության էր մեկնել դեպի Արցախ՝ զորակցելու տեղի հայությանը այս օրհասական պահին, հատկապես՝ Բերձորի և Աղավնոյի և ընդհանրապես, բոլոր հայկական բնակավայրերի հայրենակիցներին։

Օր առաջին

Ուխտագնացության առաջին օրը Շարժման անդամները եղան Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ փոքրիկ համերգ և ազգային պարուսուցում։

Սուրբ Համբարձման եկեղեցում քահանայի օրհնությամբ տեղի ունեցավ պատարագ, որին մասնակցեցին նաև Երևանից ժամանած հյուրերը, մարդիկ, ովքեր հատուկ այդ օրը եկել էին սատարելու տեղի հայ բնակչությանը։ Աղավնոյի և Բերձորի մշակութային խմբակների երեխաները ներկաներին ոգեշնչեցին իրենց կատարումներով, ապա՝ մասնակցեցին ազգային պարերի ուսուցմանը։ Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը միջոցառման մասնակիցներին հայտարարեց, որ այս օրերին պետքէ լինել Բերձորի և Աղավնոյի բակիչների կողքին՝ անգամ եթե այս պահին որևէ բացասական զարգացում տեղի չունենա։

Ճանապարհին անհնար էր չնկատել ընթացող մեծ ծավալով շինարարական աշխատանքները, ճանապարհների կառուցումը, որն ըստ լուրերի, լինելու է այլընտրանքային Հայաստանն ու Արցախը ցամաքային ուղիով կապելու համար։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, հայկական կողմը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Արրցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի մեջ կարող են հայտնվել Բերձոր և Աղավնո համայնքները՝ վտանգի տակ դնելով այնտեղ հայկական հետքը։

Բերձորի եկեղեցում խորհրդանշական պատարագից հետո Շարժման անդամները ուղևորվեցին Ստեփանակերտ, որտեղ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցեցին պատարագի արարողությանը։

Օր երկրորդ

Ուխտագնացության երկրորդ օրը Շարժման անդամներն այցելեցին Ամարաս վանական համալիր։

Ամարաս վանական համալիրում ակտիվ շինարարություն էր ընթանում։ Եկեղեցական համալիրի տարածքը բարեկարգվում է, կառուցվում են նոր մասնաշենքեր։ Ի դեպ՝ հենց Ամարասի տարածքում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ թթի այգին։ Ճանապարհի ամեն հատվածում կան թթենիներ, որոնց անմահական քաղցրությունն ու հոտը ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում։ Ուխտագնացության մասնակիցները մասնակցեցին սուրբ պատարագին։ Հենց այդ օրը եկեղեցու բակում տեղի ունեցավ մատաղի արարողություն՝ իր բոլոր ավանդույթներով և առանձնահատկություններով։

Քահանայի խորհրդով՝ ցանկացած մարդ պետք է գոնե մի կտոր համտեսի մատաղից, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի։ Ուխտագնացության մասնակիցները ոչ միայն տպավորված էին պատարագով, այլև ստացան անմիջական հաղորդությունն աստծո։ Իսկ, ովքեր էլ չէին եղել Ամարաս վանական համալիրում, նրանց համար շատ ավելի տպավորիչ էր թե՛ վերոնշյալը, թե՛  մաքրություն և խաղաղություն խորհրդանշող ճերմակ Ամարասը։

Ամարաս համալիրի տանիքի մի կողմում երևում էր ադրբեջանական դիրքերը, մյուս կողմում՝ հայկական։ Դա ևս իր ծանր ազդեցությունը թողեց ուխտագնացության մասնակիցների վրա։ Լինել սեփական հայրենիքում, բայց այն տեսնել թշնամու ուժերով շրջափակված, ծայրահեղ ցավալի է։ Բայց հույսը, որ հայրենիքի գրավված տարածքները մի օր վերադառնալու են իրենց ակունքներին, երբեք, ոչ մի հայի չի լքում։  

Վանական համալիրում պատարագից հետո ուխտագնացության մասնակիցները հյուրընկալվեցին Արցախի Սոս գյուղում բնակվող ընտանիքներից մեկին՝ ճաշի։ Լեգենդ հիշեցնող, արցախցիների և առհասարակ հայ ազգի հյուրասիրության պատմությունը, ապացուցվեց հյուրընկալության մի քանի ժամվա ընթացքում։ Հայաստանից ժամանակ ուխտավորներին ընտանիքի դուստրը դիմավորեց աղուհացով։

Հայրենասիրական երգերով, պարերով և պատմություններով համեմված մի քանի ժամերը, իրապես, անմոռանալի էին այդ երեք տպավորիչ օրերի մեջ։ Հյուրընկալ տանտերը և տան կանայք ոչինչ չէին խնայում Հայաստանից իրենց Արցախ հայրենիք եկած հյուրերին պատվով հյուրասիրելու և ճանապարհելու համար։

Իրենց հերթին ուխտի մասնակիցները, ովքեր աչքի էին ընկնում երգելու և նվագելու տաղանդով, ժամանակը լցրեցին հայրենասիրական, ինչ-որ տեղ տխրեցնող, արցունք բերող երգերով, որը կրկին արթնացրեց կորուսյալ հայրենիքի կարոտն ու այն ետ վերադարձնելու անհագ ցանկությունը։ Ճաշկերույթը ուղեկցվում էր նաև հոգևոր զրույցներով։

Այդ եռուզեռի մեջ անհնար էր չնկատել 9-ամյա Շավարշին, ով փորձում էր իր կարողության չափով օգնել ծնողներին՝ գնալ խանութ, խմիչք բերել, խորովածի կրակը վառել, դրան հետ մեկտեղ խաղալ Ֆոքսի շնիկի հետ և կերակրել նրան։ 9-ամյա Շավարշի աչքերի մեջ մի քանի րոպե նայելուց հետո, կարծես ամբողջ երկինքը և երկիրը փուլ է գալիս գլխիդ, այն բացասական մտածմունքից և մտավախությունից, որ իրեն և իր նման արցախցի երեխաներին չենք կարողանալու արժանապատիվ և միասնական հայրենիք ժառանգել։ Նրա եղբայրը ներկաներին ոգեշնչեց դհոլի կատարումներով։ Շավարշն էլ կարողանում էր երգել, բայց ամաչկոտ էր, չերգեց, չնայած ներկաների խնդրանքներին։

Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը նկատեց, որ Արցախում շատ կան ռեստորաններ, սակայն նման ջերմ մթնոլորտում երբևէ նրանք չէին ճաշել։ Նա հույս հայտնեց, որ Արցախի գյուղերի բնակիչների տանը նման միջոցառումները կարող են հետագայում զբոսաշրջային գեղեցիկ ավանդույթ դառնալ՝ այդկերպ օգնելով նաև տեղի բնակիչներին թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես։ Նա խորհուրդ տվեց բոլոր այն մարդանց, ովքեր ուխտ են անում Արցախ, ռեստորաններում ճաշելու կամ ընթրելու փոխարեն հյուրընկալվել Արցախի բնակակիչներին՝ զարկ տալով նաև բիզնես միջավայրի ձևավորմանը։

Մի քանի ժամ տևած հաճելի ճաշկերույթից հետո ուխտի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին տանտերերին ջերմ հյուրընկալության համար և շարժվեցին դեպի Ստեփանակերտ․․․․

Օր երրորդ

Ուխտագնացության վերջին՝ երրորդ օրը, Շարժման անդամները այցելեցին Գանձասար վանական համալիր, որտեղ ևս մասնակցեցին մատուցված պատարագին։ Գանձասարում ուխտագնացությունը նաև նշանավորվեց ուխտի մասնակիցներից Անիի սուրբ մկրտությամբ։ Արցախի անառիկ ամրոցում Անին դարձավ իրապես քրիստոնյա և ստացավ աստծո պաշտպանությունը։

Օրն ավարտվեց այցելությամբ «Մենք ենք մեր սարերը» կամ առավել հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձան, որից հետո ուխտի մասնակիցները ճաշեցին և շարժվեցին դեպի Երևան՝ նորից Արցախ վերադառնալու ակնկալիքով։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img