ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել, թե ինչպես են նկարահանում շարժման մասնակիցներին։
«Սահմանադրության օրվա առիթով Դիմադրության շարժման երթն այսպես ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն…»,- նշել է Գ. Մանուկյանը։
Ենթադրվում է, որ նկարահանողը հատուկ ծառայություննեի աշխատակից է։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ եռամսյա հավաքներին մասնակցելու համար ծանուցագրեր են ուղարկվել ակցիաների հարյուրավոր մասնակիցների, նրանց թվում այն երիտասարդներին, որոնք մասնակցել են նաեւ 44 օրյա պատերազմին։ Ընդ որում, ծանուցագրերը ուղարկելիս իշխանությունները բացառություն չեն արել նաեւ պատերազմի այն մասնակից երիտասարդներին, որոնք այս պահին տարբեր քաղաքական գործերով գտնվում են կալանքի տակ։