ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են:
«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ: Հավելվածը, սակայն, հրապարակված չէ կարգադրության տեքստում, և պարգևատրման ընդհանուր բյուջեն հնարավոր է պարզել միայն ԱԺ հարցմամբ:
Նախորդ պարգևատրումն Անկախության 30-ամյակի առթիվ էր: