Հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/ — Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։
Ֆինանսավորման աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։
Տեղեկացնենք, որ այս տարի հիմնանորոգվում են նաև դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։