Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում հատուկ առաջընթաց չկա։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ տարածաշրջանում երկարատև խաղաղությունն այլընտրանք չունի։
«Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Այդուհանդերձ, կան որոշակի ազդակներ, քննարկումներ»,- ասել է Բայրամովը։