Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության, որ երկու երկրների միջև սահմանը պետք է բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստի սկզբին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև, քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց Փաշինյանը։