ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Շրի Լանկայի հակամարտության կողմերին մատնանշել Է երկխոսության եւ իշխանության աստիճանական հանձնման անհրաժեշտությունը՝ դատապարտելով բռնության ցանկացած ակտեր:
«Ես համերաշխ եմ Շրի Լանկայի ժողովրդի հետ եւ երկխոսության կոչ եմ անում՝ իշխանության աստիճանական հանձնման եւ տնտեսական ճգնաժամի կայուն լուծումների որոնման համար,- հուլիսի 12-ին գրել Է նա Twitter-ի իր Էջում:- Ես դատապարտում եմ բռնության ցանկացած ակտերը եւ կոչ եմ անում պատասխանատվության ենթարկելու մեղավորներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: