Ուկրաինան երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից ստացել Է 3 միլարդ դոլար ընդհանուր գումարի օգնություն երկու մասնաբաժնով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին այդ մասին հայտնել Է վարչապետ Դենիս Շմիգալը:
«1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհն Ուկրաինայի բյուջեում ստացվել Է Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Տրաստային հիմնադրամից: Դա ԱՄՆ-ից երկրորդ դրամաշնորհն Է երկու շաբաթվա ընթացքում, միագումար օգնությունը կազմում Է 3 միլիարդ դոլար»,- գրել Է նա Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: