Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված չորս հայամետ լրացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Լրացումներով մասնավորապես կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ԱՄՆ տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների կողմից: Կոչ է արվում նաև ԱՄՆ նախագահին դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային:
Լրացումները կարող են քննարկման դրվել արդեն հուլիսի 13-ին: