ացյալ Նահանգները կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի նկատմամբ, իսկ Փենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումները Վաշինգտոնը կգնահատի որպես սադրանք: Հուլիսի 18-ին այդ մասին Reuters գործակալությանն ասել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ ֆինանսների նախարարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել Է Արեւմուտքում այն անհանգստության ֆոնին, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում Է միջուկային զենքի՝ 2017 թվականից ի վեր առաջին փորձարկման: Փենյանը 2022 թվականին արդեն կատարել Է ռեկորդայն քանակությամբ հրթիռային արձակումներ, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում: Ելլենը հարցազրույցում չի չի հայտնել, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կարող են լինել, եւ Վաշտիգտոնը երբ կորոշի սահմանել դրանք : Սակայն, նրա խոսքով՝ պատժամիջոցներն անհրաշետ կլինեն՝ Փենյանին հարկադրելու համար հրաժարվելու իր միջուկային ծրագրից: