Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
«Այդ հենակետերը տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ՝ Արաքսի ափին։ Թե ինչ գործառույթներ են կատարում, հստակ չեմ կարող ասել, այդ հարցին համապատախան գերատեսչությւոնները ավելի հստակ կարող են պատախանել։ Բայց պետք է նշեմ որ ժամանակ առ ժամանակ հենակետերում կանգնեցնում են քաղաքացիներին, ստուգում անձը հաստատող փաստաթղթերը, մեքենաները, ինչը շատ ժամանակ քաղաքացիների շրջանում խռովություններ ու դժգոհություններ է առաջացնում»,- ասաց համայնքի ղեկավարը։
Բագրատ Զաքարյանը նշեց, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն։