96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Այս մասին տեղեկանում է թագավորական ընտանիքի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Թագուհին խաղաղությամբ մահացել է Բալմորալում այսօր կեսօրին»,-ասված է հայտարարությունում:
Թագուհին անցյալ տարվա վերջից տառապում էր շարժունակության հետ կապված էպիզոդիկ խնդիրներից: Թագուհու բոլոր երեխաները մեկնել էին Բալմորալ՝ այն բանից հետո, երբ բժիշկները նրան խիստ հսկողության տակ էին վերցրել։