Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ․ նախարարը՝ բուհերի խոշորացման ծրագրերի մասին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ Հայաստանում բուհերի մեխանիկական միավորում չի լինելու, լինելու է հստակ բովանդակային մոտեցում, ստեղծվելու են նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով:

Դումանյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո ճեպազրույցում՝ անդրադառնալով նաև բուհերն Աշտարակ տեղափոխելու մտադրությանը:

«Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այո, քննարկվում են տարբերակներ՝ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դա չի լինելու մեխանիկական միավորում, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ շատ դրական է վերաբերվում այդ գաղափարին, որի նպատակն է ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան բուհեր, ենթակառուցվաքներ, բուհական, գիտական միջավայր, ինչը, ըստ նրա, լիովին հնարավոր է իրականացնել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է: Դումանյանը՝ վստահեցրեց, որ իմաստ են դնելու այդ նոր կառուցվածքի մեջ: Նոր ենթադրվող բուհերի մեջ պետք է լինեն գիտահետազոտական կառույցներ՝ ըստ նպատակահարմարության:

Ինչպես կառավարության նախորդ նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետը՝ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:

Դումանյանը հիշեցրեց, որ Երևանում գործում է 12 պետական բուհ: «Եթե ուշադիր նայեք բուհերի ուղղվածությանը, մասնագիտությունների ցանկը, կտեսնեք, որ 8-ը փոքր թիվ չէ: Նպատակն այն 8 թիվը չէ: Դա բավականին մեծ թիվ է մեր հանրապետության համար»,-նշեց նա:

Նախարարը, անդրադառնալով տարբեր քննարկումների, թե, օրինակ, ԵՊՀ-ի շենքը կարող է դառնալ հյուրանոց, վստահեցրեց, որ Երևանի պետական համալսարանի շենքը մնալու է ԵՊՀ-ի շենք:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img