ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերջ դնել իրավիճակի սրմանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Այս մասին Թվիթերում գրել է քաղաքական հարցերով եւ անվտանգության քաղաքականության գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ եւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Խիստ անհանգստացած եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարձակումների, այդ թվում Հայաստանի ներսում բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքին հասցվող հարվածների պատճառով։ ՆԱՏՕ-ն մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ իրադրությունը սրելուց շտապ հրաժարվելու կոչ է անում»,- նշել է նա։