ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մանրամասնում է.
- Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաև գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։
- Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը։
«Նշենք նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացնում ենք Եվրոպական դատարան ուղարկված մեր դիմումներով»,-նշում է ներկայացուցիչը։