ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է պետքարտուղարության կայքը։
«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին, իրականացնել զորքերի հետքաշում և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: