Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ մենք ականջալուր ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց ինչպես տեսնում եք Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների։
Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը. լուծումը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիtորդական առաքելության տեղակայումը, կլինի դա ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։