Վրաստանը 2024 թվականի նոյեմբերին կավարտի դեպի Վերին Լարսի անցակետ տանող ևտարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը, գրում է Sputnik Արմենիա լրատվականը։
Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։ 15 մետր տրամագծով թունելը եռաշերտ է, երթևեկությունն իրականացվելու է երկու ուղղությամբ։ Թունելի յուրաքանչյուր 500 մետրում տարհանման ելք կա։