Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակկո և Գյալթո գյուղերը հայտնվել են անելանելի վիճակում: Գյուղերում շաբաթներով խմելու ջուր չի լինում։ Այս ամառ գրեթե 30 օր է գյուղերը խմելու ջուր չեն ունեցել։ Այս գյուղերում խմելու ջրի ցանց իսկզբանե չի եղել։ Խմելու ջուր գյուղացիները ունեցել են բնակավայրերի սկբզնամասի աղբյուրներից, որոնց դիմաց ընտանի կենդանիների համար խմոցներ է կառուցված։ Գյուղում նաև ոռոգման ջուր չկա ինչը ավելի է ծանրացնում գյուղում ապրելը, գրում է Politik.am-ը։
Վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 11:00- ին այս գյուղերի եզդիները գալիս են բողոքի ակցիայի կառավարության դիմաց։ Գյուղացիները նամակով դիմելու են Նիկոլ Փաշինյանին և պահանջելու են, որ խնդիրը լուծվի, եթե իհարկե նպատակ չունեն դատարկելու գյուղերը։ Գյուղացիները պատրաստ են կառավարության անդմաներին տալ իրենց տները, որպեսզի նրանք գան գյուղում շաբաթներով առանց խմելու և ոռոգման ջրի ապրեն։