Պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, «Ազատությանը» փոխանցեց դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրի համաձայն, հարցը քննարկվելու է Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է այսօր Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։
«Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը»,-ասաց «Ազատության» դիվանագիտական աղբյուրը։