Էդինբուրգի բնակչի կողմից ամերիկյան eBay կայքում 40 ֆունտ ստեռլինգով (մոտ 49 դոլար) պատահաբար ձեռք բերված նկարը եղել է ֆինն հայտնի նկարչուհի Հելեն Շերֆբեքի (1862-1946) նատյուրմորտը և 130 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 158 հազար դոլար) վաճառվել է աճուրդում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Անընթեռնելի ստորագրությամբ կտավը» eBay-ում գնել են պարզապես որպես տան դեկորատիվ տարր։ Ավելի ուշ գնորդի կողմից սոցցանցում հրապարակված նատյուրմորտի լուսանկարում օգտատերերը ճանաչել են ֆինն նկարչուհի Հելեն Շերֆբեքի «Սպիտակ վարդեր գավաթի մեջ» գործը։ Bonhams աճուրդի տան փորձագետները հաստատել են, որ գործն, իրոք, պատկանում Է Շերֆբեքի վրձնին և կտավին է հանձնվել 1880-ականների վերջին։
«Գնորդն այս կտավը գնել Է՝ պատկերացում չունենալով ո՛չ դրա հեղինակի, ո՛չ Էլ արժեքի մասին: Միայն շրջանակը, որն ավելի քան 100 տարվա հնություն ունի, 40 ֆունտից շատ ավելին արժե», — պարզաբանել Է աճուրդի տան արվեստաբան Լեո Վեբսթերը: