ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին և ևս 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։
Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է նա: