Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց Արցախի բնակիչները բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիան նախաձեռնողներից մեկը, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից: