Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել համաշխարհային ֆուտբոլի աստղ Պելեի մահվան կապակցությամբ:
Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։
Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 և 1970 թվականներին։ 2000 թվականին Պելեն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն ֆուտբոլիստ։