Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
- Գովազդ -spot_img

Մեր սուրբ եկեղեցին՝ աշխարհասփյուռ իր թեմերով, Արցախի հետ է, ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-­ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ էր մատուցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Հրաշափառ Սուրբ Ծնունդն առանձնակի քաջալերությամբ է համակում քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը։ Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան, մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհետ կորածներ, տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի։ Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիք ունենք ճշմարիտ նորոգության՝ սրտով, հոգով, մտքով մաքրվելու»,–իր ուղերձում նշեց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ ազգը նեղություններից հաղթանակած է դուրս եկել, երբ եղել է միաբանված ընդհանրական նպատակների շուրջ, Քրիստոսով նորոգված, Քիստոսով միասնական․ «Մեզ պաշարած փորձություններից, ինչպես Առաքյալն է ասում, այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին, գիտակցնեք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև, և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը, միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովորդի ապահով, լուսավոր գալիքը։ Սուրբծննդյան պատարագի այս սրբազան պահին հայրապետական մեր խոսքն ենք հղում խրոխտ, անվեհեր Արցախի հավատավոր մեր զավակներին։ Սիրելի՛ արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքներն այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված, դուք որ դժվարություների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման»։

Վեհափառ Հայրապետն արցախցիներին դիմելով ասաց՝ ձեր քաջ նախնյաց օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու ու արարելու վճռականության մեջ։
«Մեր սուրբ եկեղեցին՝ աշխարհասփյուռ իր թեմերով, ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ, ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով ու միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ, մեր ժողովուրդն իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի։

Խնդրում ենք Տիրոջը, որ բեթղեհմյան ստղալույսը հարատև շողարձագի մեր ազգային կյանքի երկնակամարում»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img