ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց գիշերը Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ։ Զոհվել է 15 զինծառայող։
Քյարամյանի խոսքով՝ կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով.
«Դա նախնական վարկածն է, որը այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»։
Դեպքի վայրում աշխատում են քննչական խմբի անդամները, ներգրավվել են նաև փորձագետներ։