44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Նրանք բողոքում են, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի, առերեսումները կասեցվել են։
Երեկվա միջադեպի հետ կապված ծնողները նշում են, որ իրենք հիմա ոտքի են կանգնել, ինչու՞ ոչ ոք իրենց կողքին չէ։ «Այն ճանապարհը, որը մենք անցել ենք, շատ ցավոտ է։ Մտածեք ձեր երեխաների, ձեր հայրենիքի մասին, չդառնաք սևազգեստ»,- ասաց ծնողներից մեկը։