ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ 15 զինծառայողի մահվան պատճառով դարձած հրդեհի ողբերգական դեպքի բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարը որևիցե ձևով չի կարող այդ ամենի հետ կապ ունենալ: «Իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է: Եվ Պաշտպանության նախարարի վերաբերյալ այդ քաղաքական սակարկումները շատ սին ու անտեղի եմ համարում: Այն բարեփոխումները, որը պարոն Պապիկյանն իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որն ինքն իր վրա վերցրել է… լինելով փոխվարչապետ՝ պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել ու սկսել բարեփոխումներ»,-ասաց Սիմոնյանը: