Պակիստանի Փեշավար քաղաքի (հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվայի նահանգ՝ Աֆղանստանի հետ սահմանի մերձակայք) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 90-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Պակիսանի պետական ռադիոյին:
Ըստ տեղի իրավապահների՝ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 200-ից ավելի տուժած, որոնցից 100-ը շարունակում է բուժումը: Խայբեր Փախտունխվայի նահանգապետ Մուհամմադ Ազամ Խանն ամբողջ նահանգում մեկօրյա սուգ է հայտարարել:
Ավելի վաղ Geo.tv հեռուստաալիքը հայտնել էր 72 զոհի մասին: